Վարկած կա, որ «Խուլերի միավորում» հ/կ-ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ. փաստաբան – ԼՈՒՐԵՐ24.AM

Վարկած կա, որ «Խուլերի միավորում» հ/կ-ի շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ. փաստաբան

«Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրում եւ պահանջում է իրավապահ մարմիններից, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն այն անձանց, որոնք քրեակատարողական մեխանիզմների արդյունքում մեղավոր կճանաչվեն: Այս մասին այսօր`սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց   փաստաբան Տիգրան Ղազարյանը` խոսելով օգոստոսի 27-ին տեղի ունեցած խուլիգանության հետեւանքով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որի ժամանակ ծեծի են ենթարկվել խուլ ու համր անձինք:

Փաստաբանը նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում  «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շուրջ, ինչպես նաեւ Հայաստանում խուլ ու համար անձանց վերաբերյալ քննվել են բազմաթիվ քրեական գործեր, ինչպես նաեւ առկա է եղել դատական գործ`պայմանավորված «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունների, ժողովների հետ կապված եւ այլն: Այս ամբողջ ժամանակահատվածում տարբեր անձանց կողմից տարբեր հայտարրություններ են կատարվել կողմ կամ դեմ «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը:

Փաստաբանը հիշեցրեց օրեր առաջ` 2020 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած աննախադեպ դեպքի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության մշակույթի պալատի դիմաց տեղի ունեցած խուլիգանության մասին, որը մի  խումբ անձանց կողմից է կատարվել` ծանրացնող հանգամանքներով:

«Այդ դեպքից  հետո «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտություն տեսավ  ներկայացնելու իր դիրքորոշումը եւ պարզաբանելու` արդյոք Հայաստանում խուլերի եւ համրերի նկատմամբ վերաբերմունքը  քրեական գործերի քննության ընթացքում ինչպես պետք է լինի`մասնավորապես օրինակ նրանց նկատմամբ խափանման  միջոցների կիրառումը` կալանավորումը, ձերբակալումը, իրավաչափ է, թե ոչ, այդ հարցերի պատասխանը բնականաբար դատարանը, դատախազը, կամ քննիչը պետք է տա, սակայն «Խուլերի միավորում» հ/կ-ն, ներկայացնելով խոցելի խավի ներկայացուցիչների շահերը, ցանկություն հայտնեց ներկայացնել  իր դիրքորոշումը, բնականաբար այդ դիրքորոշմամբ ոչ թե կողմ կամ դեմ կարծիք է հայտնում այդ անձանց համար` մեղավո˚ր է տվյալ անձը, տուժո˚ղ եւ այլն, այլ իր պբյեկտիվ դիրքորոշումը»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով` բազմաթիվ քննարկումներից հետո հ/կ-ն եկել է այն եզրահանգման, որ անկախ նրանից  անձն ունի, մեղադրյալի թե կասկածյալի կարգավիճակ, «Խուլերի միավորում» հ/կ-ն ներկայացնում է բոլորի շահերը` այսինքն առաջարկելու է իր  աջակցությունը յուրաքանչյուր խուլ ու համար անձի,  ով  ներգրավված կլինի այս կամ այն քրեական գործի մեջ. «Բայց միեւնույն ժամանակ խուլերի միավորում հ/կ-ն խնդրում եւ պահանջում է իրավապահ մարմիններից, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն այն անձանց, ովքեր քրեակատարողական  մեխանիզմների արդյունքում մեղավոր կճանաչվեն եւ վարույթն իրականացնող մարմնից  «Խուլերի միավորում» հ/կ-ն, խնդրում եւ  պահանջում է յուրաքանչյուր դեպքում, բնականաբար, հաշվի  առնելով տվյալ անձանց կարգավիճակը, այսինքն խուլ ու համր լինելու հանգամանքը, միեւնույն ժամանակ, եթե նրանց կողմից կլինեն հիմքեր, որ իրենք կարող են խոչընդոտել գործի քննությանը, կարող են այլ հանցանքներ եւս կատարել, ապա կիրառեն ամենախիստ խափանման միջոցները` ընդհուպ մինչեւ  կալանավորման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան եւ դատարանի կողմից ակնկալել դրա բավարարումը»,- ասաց փաստաբան Տիգրան Ղազարյանն ու հավելեց, որ  այս դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Խուլերի միավորում» հ/կ-ն դատապարտում է ցանկացած տեսակի հանցագործություն, անկախ նրանից ` այն կատարող անձը խուլ ու համր  է,  նրան  դեմ թե կողմ անձ է:

Փաստաբանը խոսեց նաեւ այն խնդիրների մասին, որին հաճախ բախվում է «Խուլերի միավորում» հ/կ-ն:

«Մեկ տարուց ավել է, որ  տվյալ քրեական գործերով, ոչ մի անձ մեղադրյալի կարգավիճակ չունի եւ որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունենալով` «Խուլերի միավորում» հ/կ-ին տարբեր խոսակցություններ են հասել, որ ստացվում է`նրանք անպատժելի են, քանի որ, եթե պատժվեին նաեւ նրանք, ապա մինչ մեղադրյալի կարգավիճակ կունենային,  խափանման միջոց կկիրառվեր: Ինչն է մեր խնդրանքը` վարույթ իրականացնող մարմիններից` հնարավորինս ողջամիտ ժամկետներում ապահովեն գործի քննությունը, քանի որ յուրաքանչյուր դեպքում, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ քրեակատարողական հարկադրանքի միջոցներ չեն կիրառվում, պատիժ չի նշանակվում, այդ փուլին չենք հասնում, դա կարող է նոր հանցագործություններ ծնել, խնդրում ենք այդ  մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում արձագանքել այդ արարքներին, անձանց կարգավիճակներ տան, որ հետագա նմանատիպ դեպքերը բացառվեն»,- ասաց  փաստաբան` հավելելով, որ իրենք չեն ցանկանում հանրության մոտ լինի տպավորություն, որ  «Խուլերի միավորում» հ/կ-ն լռում է այն դեպքում, երբ խուլ ու համր անձանց կողմից խախտվում է օրենքի պահանջները, եւ որեւէ կերպ աջակցություն  չի դրսեւորվում, որպեսզի նման անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Օրեր առաջ տեղի ունեցածի պատճառների  հետ կապված փաստաբանը նշեց մի քանի վարկած, թե խուլ ու համար անձինք ինչպես են ներյակացրել տվյալ դեպքը եւ ինչն է եղել պատճառը:

«Մենք փորձել ենք խոսել խուլ ու համր անձանց հետ, մեզ մոտ տարբեր վարկածներ կան, մեկն այն է, որ դատարանում քննվում են բազմաթիվ դատական գործեր, մի գուցե որոշ անձանց  կողմից դատական ակտերի կայացման ելքերը, այսինքն դատարանը բավարարում կամ մերժում է այդ դատական գործը, նրանք փորձում են այդ կերպ իրենց դժգոհությունը արտահայտել: Վարկած կա նաեւ, որ տեսանյութում երեւացող անձինք ալկոհոլի ազդեցության տակ են կատարել այդ խուլիգանությունները` ըստ էության որեւէ պատճառ չունենալով, կամ  ունեին պատճառ որը չպետք է նորմալ պայմաններում հանգեցներ խուլիգանության, բայց այն, որ տվյալ շենքի մոտ կանգնած մարդկանց հետ  այդ մարդիկ ունեցել են անձնական կոնֆլիկտ, ոչ մեկից մենք նման բան չենք լսել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «Խուլերի միավորում» հկ շենքի դիմաց երեկ՝ օգոստոսի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում խուլիգանության դեպք է տեղի ունեցել. ծեծի են ենթարկվել խուլ ու համր անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։ խուլիգանության արդյունքում վնասվածքներ ստացած անձինք կան, ինչը ֆիքսվել է նաեւ տեսախցիկներով. Դեպքի վայրում եղել է երեխա, որը տեսանյութում երեւում է։ Տեսանյութից երեւում է, որ մի քանի անձանց ձեռքին կան փայտի կտորներ, որոնցով հարվածներ են հասցրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով