Գործարարը խեղդվել է նշանադրությունից հինգ րոպե անց – ԼՈՒՐԵՐ24.AM

Գործարարը խեղդվել է նշանադրությունից հինգ րոպե անց

Բրազիլացի գործարարը զոհվել է նշանադրության առիթով իր հարսնացուին համբուրելուց հինգ րոպե անց, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրատվականի տեղեկություններով՝ զույգը լուսանկարվել է, որտեղ երեւում է համբույրը, որից հետո տղամարդը գնացել է լողալու ընկերների հետ։ Հարսնացուի խոսքով՝ գործարարն ու նրա երեք ընկերները որոշել էին «մրցել» պարզելու, թե ով ավելի արագ լողալով կհասնի Սան Պաուլու գետի ափին։

«Մրցարշավի ընթացքում նա հանկարծակի անհետացել է ջրի տակ»,-հիշում է կինը։

Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության բժիշկներն ու փրկարարները։ Կես ժամ անց ջրասուզակները ջրից դուրս են բերել տղամարդու դին։

Զույգը պատրաստվում էր ամուսնանալ մայիսին։ Սեպտեմբերին նրանք պետք է տոնեին իրենց ծանոթության երկրորդ տարելիցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով