Տավրոս գյուղում տուն է այրվել – ԼՈՒՐԵՐ24.AM

Տավրոս գյուղում տուն է այրվել

Սյունիքի մարզի Տավրոս գյուղում այսօր՝ սեպտեմբերի 5-ին տուն է հրդեհվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Ժամը 10:29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավրոս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մոտ 200 հակ անասնակեր և 0․5 խմ վառելափայտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով