Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 22-ամյա վարորդը Բյուրական գյուղում գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր – ԼՈՒՐԵՐ24.AM

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 22-ամյա վարորդը Բյուրական գյուղում գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով