Պարույր Սևակի փողոցում վագոն–տնակ է այրվել. Ջերմահարվել են հարակից նորակառույցի 2-րդ եւ 3-րդ հարկերի պատշգամբները – ԼՈՒՐԵՐ24.AM

Պարույր Սևակի փողոցում վագոն–տնակ է այրվել. Ջերմահարվել են հարակից նորակառույցի 2-րդ եւ 3-րդ հարկերի պատշգամբները

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 11-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի թիվ 51/11 հասցեում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։33-ին։ Մասամբ այրվել են վագոն-տնակի փայտյա երեսպատումը, կահույք, հագուստ, աշխատանքային գործիքներ, և ջերմահարվել՝ հարակից նորակառույց շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատշգամբների կախովի առաստաղները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով