Երեւանում մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը – ԼՈՒՐԵՐ24.AM

Երեւանում մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս պողոտայի և Վրացյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 18։28-ին։ Մասամբ այրվել է «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Գուրգեն Մ․) ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով