Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է – ԼՈՒՐԵՐ24.AM

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Մոտ 2.5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով