Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense News – ԼՈՒՐԵՐ24.AM

Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense News

Թուրքիայի զինված ուժերը Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերը տեղակայել են սևծովյան Սինոփ քաղաքի մոտակայքում՝ հետագա փորձարկումներ անցկացնելու համար, հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:

Փորձարկումները կանցկացվեն Սինոփի հրաձգարանում: Քաղաքացիական ավիացիայի իշխանություններն արգելել են Սինոփ և Ունյե քաղաքների միջև մինչև 7600 մետր բարձրության վրա բոլոր թռիչքները:

Ռազմական աղբյուրները հայտնում են, որ հրթիռները կարձակվեն արևելյան ուղղությամբ: Փորձարկումների համար հրաձգարան է բերվել 10 օդային նշանակետ՝ բրիտանական Banshee արբայնակները:

Թուրքական իշխանությունների պաշտոնական զգուշացման համաձայն՝ հոկտեմբերի 13-16-ը Սև ծովի՝ Սինոփի առափնյա ջրային տարածքըփակ կլինի «ուսումնական կրակոցների» առնչությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով