Հրատապ!!! Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը – ԼՈՒՐԵՐ24.AM

Հրատապ!!! Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունը

ՀՐԱՏԱՊ… URGENT!

 

Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է:

 

[ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան]

 

Azerbaijan today continued targeting civilian population shelling especially some settlements of Martakert, Martuni and Hadrut regions. The Ombudsman’s staff got verified information that as a result of indiscriminate shelling of Martakert town, the employee of “Artsakhenergo” company Nver Pargev Grigoryan was killed during realization of his job duties.

Since September 27, the number of killed civilians by the Azerbaijani aggression has reached 32.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով