Այս պատերազմից հետո աշխարհը կփոխվի. Իլհամ Ալիև – ԼՈՒՐԵՐ24.AM

Այս պատերազմից հետո աշխարհը կփոխվի. Իլհամ Ալիև

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել թուրքական Haber Turk հեռուստաընկերությանը:

Մեդիամաքսը առանձնացրել է այս հարցազրույցի մի քանի դրվագներ, որոնք հիմնված են «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության հրապարակումների վրա:

«Աշխարհը կփոխվի»

«Ղարաբաղյան պատերազմից հետո ոչ միայն տարածաշրջանը, այլեւ աշխարհը կփոխվի: Արդեն փոխվում է: Բոլորը տեսան մեր ուժը, մեզ հետ ավելի բարձր մակարդակով կհաշվի կնստեն: Ադրբեջանի դերը տարածաշրջանային հարցերում էլ ավելի կբարձրանա: Թուրք-ադրբեջանական միությունն էլ ավելի կամրապնդվի, ինչը կենսական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար»:

 

Արցախի հնարավոր ճանաչում։

«Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Հայաստանի ջանքերը անտեղի են եւ վնասակար առաջին հերթին հենց իրենց համար: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների: Չեմ հավատում, որ որեւէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղը, քանի որ դրանից ընդամենը մեկ ժամ հետո մենք կխզենք դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Հայաստանի այս ջանքերը նախատեսված են միայն ներքին լսարանի համար»:

Խաղաղապահներ

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առկայությունը հնարավոր է միայն երկու երկրների համաձայնությամբ: Եթե երկրներից որեւէ մեկը վետո դնի դրա վրա, ապա, բնականաբար, խաղաղապահներ չեն լինի: Երբ մարդիկ խոսում են խաղաղապահների մասին, նկատի ունեն Ադրբեջանի ինքնիշխան տարածքը: Առանց մեր համաձայնության ոչ մի երկիր չի կարող խաղաղապահներ ուղարկել մեր տարածք:

Հիմնական սկզբունքներում խաղաղապահների ներկայությունը վերջին կետն է: Առաջին հերթին պետք է տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, արտագաղթածները պետք է վերադառնան իրենց հողերը, սահմանները բացվեն, առեւտուր հաստատվի եւ միայն դրանից հետո չի բացառվում խաղաղապահների ժամանումը»:

 

 

 

Վարձկաններ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հայտարարությունները

 

 

 

«Մեզ չի ներկայացվել ադրբեջանական բանակում օտարերկրյա վարձկանների ներկայության գոնե մեկ ապացույց: Հայտարարություններ են եղել ֆրանսիական եւ ռուսական կողմերից, բայց դրանից ոչ ավելին, ոչ մի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվել: Մեր հետախուզական ծառայությունները կապ էին հաստատել այդ երկրների հետ` ապացույցներ ստանալու համար, սակայն նրանք ոչինչ չներկայացրեցին: Պետք է ապացույցներ ներկայացնել, կամ խոսքերը հետ վերցնեք»:

Նյութի աղբյուրը՝ Mediamax

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով