Պաշտպանության նախարարության մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները – ԼՈՒՐԵՐ24.AM

Պաշտպանության նախարարության մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները

Պաշտպանության նախարարության մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր խնդրում ու պահանջում են քայլեր ձեռնարկել՝ իրենց երեխաներին հայտնաբերելու համար։ Նրանք պահանջում են հանդիպում նախարար Դավիթ Տոնոյանի հետ.

 

 

 

«Ես 40 օրից ավել է` փնտրում եմ եղբորս ու նրա որդուն։ Այս ընթացքում հերթով գնում ենք բոլոր կառույցները, բայց մեկը մյուսի վրա է գցում, վերջում էլ Ադրբեջանի վրա գցեցին։ Ամեն վայրկյան վիրավոր զինվորը սպասում է, որ իրեն օգնության կհասնեն»,-ասում է անհետ կորած զինվորներից մեկի հորեղբայրը և հավելում, որ ՊՆ-ից ասում են՝ աշխատում են, բայց իրենք արդյունք չեն տեսնում։

 

 

 

 

 

«Մենք երեխեքին տվել ենք ՊՆ-ին, ՊՆ-ից էլ ուզում ենք։ Ծնողները պատրաստ են գնալ, դիակ հավաքել, մենակ կարողանանք մի խաբար ստանալ։ Մուտ 50-60 ծնող պատրաստ են իրենց մեքենաներով ու տեխնիկայով գնալ, Կարմիր խաչին աջակցել, որ զոհվածների մարմինների հավաքման պրոցեսը արագանա»,- ասում է զինվորի հորեղբայրը։

 

Զինվորներից մեկի հայրը՝ Արթուր Կիրակոսյանն էլ ասում է՝ իրեն չի հետաքրքրում քաղաքական գործընթացները, ուզում է միայն իր երեխային գտնել․

 

 

«Հլը դեռ հույս կա, ձյունը որ եկավ, երեխեքը ցրտից են մահանալու»,-արցունքները մի կերպ զսպելով՝ ասում է զինվորի հայրը։

 

 

 

Զինվորի մեկ այլ հարազատ էլ նշում է՝ ոչ մի ցուցակի մեջ չեն գտնում իրենց երեխաների անունները, չեն էլ ուզում տեսնել ցուցակներում, ուզում են կենդանի տեսնել նրանց․

 

«Այս հարցին պետք է օր առաջ լուծում տրվի»,-ասում է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով