Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռ հստակեցված չէ. Պուտին – ԼՈՒՐԵՐ24.AM

Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռ հստակեցված չէ. Պուտին

Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

 

Լրագրողի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիր կա՞, Պուտինը դրական է պատասխանել.

 

«Այո, այդպիսի խնդիր կա: Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցված չէ, մենք պայմանավորվեցինք, որ այսօրվա դրությամբ կպահպանենք ստատուս քվոն», – ասել է Պուտինը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով