Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի. Փաշինյան – ԼՈՒՐԵՐ24.AM

Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի. Փաշինյան

Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի. Փաշինյան

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել կազմակերպված հավաքը: Հիշեցնենք որ այսօր Փաշինյանի կողմնակիցները հավաք էին անցկացնում կառավարության շենքի մոտ:

 

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով