Մահացել է Մանվել Գրիգորյանը – ԼՈՒՐԵՐ24.AM

Մահացել է Մանվել Գրիգորյանը

 

64 տարեկանում մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

 

Գեներալ Մանվելը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ղեկավարել Էջմիածնի կամավորական գումարտակը: Որպես հրամանատար՝ մասնակցել է Հադրութի շրջանի պաշտպանական և Մարտակերտի շրջանի ազատագրական գործողություններին:

 

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

 

2018-ի հունիսին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենք և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մանվել Գրիգորյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

 

2018-ի դեկտեմբերին դատարանի որոշմամբ Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանավայրից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով