Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը ևս հրաժեշտ կտան պաշտոններին. հայտնի է փոխարինողների անունները – ԼՈՒՐԵՐ24.AM

Արայիկ Հարությունյանն ու Զարուհի Բաթոյանը ևս հրաժեշտ կտան պաշտոններին. հայտնի է փոխարինողների անունները

Կադրային փոփոխությունները գործադիրում շարունակվում են։

 

ArmDaily.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմում է գրել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ նրան փոխարինելու է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ աշխատանքից ազատվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրան փոխարինելու է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

 

Նշենք, որ ավելի վաղ նախագահականից հաստատել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին։ Նախագահականից մեզ նաև փոխանցեցին, որ միջնորդություն է ներկայացվել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին ՊՆ նախարար նշանակելու մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով