Իշխանությունները դեմ են եղել Մանվել Գրիգորյանին՝ Վազգեն Սարգսյանի կողքին հուղարկավորելուն. Հարազատները հրաժարվել են Եռաբլուրում այլ տեղ հուղարկավորելուց – ԼՈՒՐԵՐ24.AM

Իշխանությունները դեմ են եղել Մանվել Գրիգորյանին՝ Վազգեն Սարգսյանի կողքին հուղարկավորելուն. Հարազատները հրաժարվել են Եռաբլուրում այլ տեղ հուղարկավորելուց

Գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը կկայանա նոյեմբերի 21-ին Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում ժ15։00-ին, որտեղ հողարկավորված են նրա հարազատներն և մարտական ընկերները։ Արարողակարգը կմեկնարկի Վաղարշապատ, Ալավերդյան 46տ . հասցեից ժ. 14։00։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Արսեն Մկրտչյանը նշեց, որ այս պահին որևէ լիազորություն չունի հայտնելու, թե ինչու հուղարկավորությունը Եռաբլուրում տեղի չի ունենալու:

 

Հարցին՝ արգելքը իշխանությունների կողմի՞ց է եղել՝ Մկրտչյանը պատասխանեց. «Ես չէի ասի արգելք է եղել, հարազատների որոշումն է, ուղղակի անհամաձայնություն էր եղել Եռաբլուրում տեղի հետ կապված»:

 

Դիտարկմանը՝ Վազգեն Սարգսյանի գերզմանի կողքին հուղարկավորել-չհուղարկավորելու հարցով՝ Մկրտչյանը նշեց. «Այո»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով