Իրանը «թույլ չի տվել իր տարածքով դեպի Ղարաբաղ սպառազինության տեղափոխում» – ԼՈՒՐԵՐ24.AM

Իրանը «թույլ չի տվել իր տարածքով դեպի Ղարաբաղ սպառազինության տեղափոխում»

Իրանը, երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հավաստմամբ, թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։

 

Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ և փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով:

 

Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, և իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք:

 

Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 23-ին Մոսկվա նախատեսված այցի մասին, որի ընթացքում պլանավորվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Մոսկվայից հետո Զարիֆը պետք է մեկներ Բաքու։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ այցերը հետաձգվել են, ըստ իրանական կողմի՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու՝ երկրի կառավարության մտադրության հետ կապված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով