ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ – ԼՈՒՐԵՐ24.AM

ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E190» (վարորդ` Վարդան Գ., ծնված 1956 թ․) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Արա Մ․, ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդը և ուղևոր Լևոն Մ․-ն (ծնված 1982 թ․)։

 

Փրկարարները «Mercedes-Benz E190» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Փառանձեմ Ս․-ին (ծնված 1964 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով