«Ֆուդ սիթի» շուկայում երկու ադրբեջանցի է սպանվել – ԼՈՒՐԵՐ24.AM

«Ֆուդ սիթի» շուկայում երկու ադրբեջանցի է սպանվել

Նոյեմբերի 26-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Նովոմոսկովսկի վարչական շրջանում գտնվող «Ֆուդ Սիթի» շուկայում սպանություն է տեղի ունեցել։

 

Մի ուզբեկ ձեռնարկատեր վաճառքի իր կետում դանակով սպանել է ճնշում գործադրելու փորձ կատարած երկու ադրբեջանցու։ Առկա է նաև տեսանյութ։

 

Տեսանյութը չի հրապարակվում՝ դրանում առկա դաժան տեսարանների պատճառով։ Ուզբեկը դանակով հարվածներ է հասցնում նրանց մարմնի տարբեր մասերին, իսկ վերջում կտրում նրանց կոկորդները։

«Ֆուդ Սիթի»-ի ադրբեջանցի սեփականատերերից մեկի անունը Իլհամ Ռահիմով է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով