Պուտինը խոսել է ՌԴ սահմանները բացվելու ժամկետներից – ԼՈՒՐԵՐ24.AM

Պուտինը խոսել է ՌԴ սահմանները բացվելու ժամկետներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ երկրների սահմանները կբացվեն եւ այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավումից անմիջապես հետո, երբ բժիշկները դա թույլ տան։ Այս մասին գրել է Gazeta.ru-ն։

 

«Ես կցանկանայի, որպեսզի մեր քաղաքացիներն օգտվեն ներքին զբոսաշրջության հնարավորություններից, ներքին զբոսաշրջությանը պետության աջակցությունից»,- նշել է պետության ղեկավարը:

Ըստ նրա` հանրապետությունում ամենատուժած ոլորտը օդային փոխադրումներն են:

«Մեզ մոտ 32 միլիոն մարդ է թռնում, 35 միլիարդ դոլար են թողնում արտասահմանում: Եթե այդպիսի հոսքերն ուղղվեն ներքին զբոսաշրջության զարգացմանը, ապա դա շատ հիանալի կլինի: Երբ իրավիճակը բարելավվի, անմիջապես [սահմանները կբացվեն]»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով