Թուրքիան խոստանում է գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post – ԼՈՒՐԵՐ24.AM

Թուրքիան խոստանում է գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

 

Վերջին շաբաթներին Թուրքիան փորձել է օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով ներկայացնել իր դիրքորոշումը Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ չնայած որ սեփական լրատվամիջոցները ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ են անում՝ գրում է Jerusalem post-ը:

 

Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»: Ըստ նրա՝ «թուրքերը արաբների նման չեն», ինչը վառ հիշեցում է 1948-1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության մասին: Իսրայելական կողմի համար թուրքական հեռուստատեսության մեկնաբանություններն անսովոր չեն: «Իսրայելի նկատմամբ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, Ալ-Աքսան ազատագրելու խոստումները և ազգայնական, հակասիոնիստական ​​ու հակասեմական հայտարարությունների տարածումը նորմալ երևույթ են Թուրքիայում»,- ասվում է հոդվածում:

 

Ըստ թերթի՝ Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասին լռեցրել են, մյուսներն էլ ստիպված փախել են երկրից կամ բանտարկվել: Թուրքիան ներկա իշխող կուսակցության օրոք համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով