ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին |armtimes.com| – ԼՈՒՐԵՐ24.AM

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին |armtimes.com|

 

armtimes.com: ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

 

 

 

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։

 

 

Չհաջողվեց կապ հաստատել Տիրան Խաչատրյանի հետ, իսկ ՊՆ-ից չմեկնաբանեցին թե որն է հայց ներկայացնելու պատճառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով