Ինքը խիզախություն չունեցավ մեզ հետ հանդիպելու. Տաթևի համայնքապետը՝ Փաշինյանի մասին – ԼՈՒՐԵՐ24.AM

Ինքը խիզախություն չունեցավ մեզ հետ հանդիպելու. Տաթևի համայնքապետը՝ Փաշինյանի մասին

«Մինչև հիմա մեզ մոտ փակ են ճանապարհները։ Մենք համայնքի բոլոր ղեկավարներով այստեղ ենք, Փաշինյանը խիզախություն չի ունեցել գա մեզ հանդիպի»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։

 

Նա նշեց, որ հիմա գտնվում են Տաթևի խաչմերուկում և պահանջում են իրենց գործընկեր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին անհապաղ ազատ արձակել. «Հիմա էդ խնդիրն է, սպասում ենք արձագանքի, պատասխանի»։

 

Անդրադառնալով Սիսիանում վարչապետի այցին՝ Սիմոնյանը նշեց. «Սիսիանի Գորայք գյուղ է մտել, մեկ էլ քաղաք է մտել առանց համայնքի ղեկավարի մասնակցությամբ, ինքը ամբողջ օրը մեզ հետ է եղել։ Եթե վարչապետը գնում է մի համայնք, առանց այդ համայնքի ղեկավարի, ինձ թվում է, դա իրենն ասում է։ Փաշինյանի քայլը շատ սխալ է։ Մենք սպասում էինք, որ գար էստեղ, խոսեինք, միգուցե նստեինք, քննարկեինք, մի լուծում գտնեինք, բայց ինքը չունեցավ խիզախություն ու չեկավ։ Էստեղ մի 10 մեքենա ոստիկաններ կան, բայց որևէ խնդիր չենք ունեցել, խախանդ ձևով մեր բողոքն ենք հայտնում։ Առուշանյանը քաղաքական նպատակներով է ձերբակալվել ու տեղափոխվել է Երևան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով