Հայաստանում սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու անհրաժեշտություն կա, համաձայն հաշվարկների՝ սպառողներին վաճառվող էլէներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով(ներառյալ ԱԱՀ-ն), փոխանցում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովից առաջարկում են սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների՝ մոտ 90%-ի համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։