Մերօրյա հերոսները. Արսեն Մադոյան – ԼՈՒՐԵՐ24.AM

Մերօրյա հերոսները. Արսեն Մադոյան

Պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանը 34 տարեկան էր՝ 3 երեխաների հայր, ապրում էր Վարդենիսում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում պատմում է Արսենի քույրը՝ Արմինեն։

 

 

 

«Վերջին անգամ զրուցել էր կնոջ՝ Մերիի հետ՝ սեպտեմբերի 29-ին։ Գտնվում էր Քելբաջարի պոստերում։ Զանգել է կնոջն ու ասել. «Քեզ շատ եմ սիրում, ախպերս քեզ լավ պահի, որ կարողանաս երեխեքիս էլ պահես», կինն էլ ասել է, որ դու կգաս ինձ էլ երեխեքին էլ կպահես, ես առանց քեզ չեմ կարող։ Հաջորդ օրը գլխից ծանր վիրավորում ստացավ, վիրահատեցին, բայց ուշ էր արդեն։ Վիրավորվելու օրը տղան ասել էր մորը՝ «մամա թուրքն ուժեղ ա, իմ պապային հաղթեց» ու լացել էր, երևի երեխան զգացել էր, որ էլ հորը չէր տեսնելու։ Մինչև հիմա սպասում է, մորն անընդհատ ստիպում է, որ զանգի հորը, հետը խոսի»,- պատմում է քույրը։

 

 

 

Քույրը նշեց, որ եղբոր հուղարկավորության հաջորդ օրը իր հոր ինքնազգացողությունը վատացել է, հասցրել են Երևան հիվանդանոց, սակայն մեկ օր անց մահացել է։

 

 

 

«Շատ ընկերասեր, անսահման բարի, ժպտերես երիտասարդ էր։ Բազմիցս լավ ծառայության համար պարգևատրվել էր։ Թեժ մարտերի օրերին վիրավորվել էին նաև Արսենի կնոջ եղբայրն ու իր հորեղբոր տղան, ինքն է մոտեցրել շտապ օգնության մեքենային ու ասել՝ ախր ինչի հենց դուք։ Մեծ եղբայրս՝ Արմենը, նույնպես պատերազմի թեժ կետում էր ու եղբորը վերջին հրաժեշտ այդպես էլ չտվեց։ Եղբոր վրեժը մտքում է։ Արսենը ընտանիքի միակ կերակրողն էր»,- նշեց Արմինեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով