Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ Պատարագ – ԼՈՒՐԵՐ24.AM

Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ Պատարագ

Հունվար 6-ին, Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ, մատուցվեց սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի և մասնակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Սարգսյանի։
Պատարագի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը տոնի առիթով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը։
Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց կարգ։
Այս տարի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Ջրօրհնեքի կնքահայրեր դարձան հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, որոնք հայրենիքի համար մղված պատերազմում հերոսաբար մարտնչել էին և վիրավորվել։ Գավառի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում խաչեղբայրության պատիվն ընծայվեց Գավառի բնակիչ 19-ամյա զինծառայող Աշոտ Զախարյանը։
Ջրօրհնեքի ավարտին Հայր Սուրբը վերստին Սուրբ Ծննդյան ավետիսը բերեց ներկա հավատացելոց , մաղթելով, որ օրհնված ջուրը բժշկություն պարգևի հիվանդներին, մաքրությամբ, սիրով եւ խաղաղությամբ լցնի նրանց հարկերը, և մանուկ Հիսուսի Ծննդյան ավետիսը բարօր ու անսասան պահի հայրենի մեր երկիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով