Նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։ Ռեգինա Պրազյան – ԼՈՒՐԵՐ24.AM

Նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։ Ռեգինա Պրազյան

2003 թվականի ապրիլի 18-ից, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։

Ըստ Հելսինկյան Իրավունքների կոմիտեի, 2004 թվականին ստորագրված պաշտպանության նախարարության ներքին հրամանագիրը արդյունավետ կերպով արգելում է գեյ տղամարդկանց ծառայել զինված ուժերում: Փաստացի նրանք որակվում են որպես «հոգեկան խանգարում ունեցող» և ուղեգրվում են հոգեբուժարան։

2017 թվականի հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ արտերկրում իրականացված բոլոր ամուսնությունները վավեր են Հայաստանում, այդ թվում նույն սեռի անձանց միջև ամուսնությունները: Այսպիսով, Հայաստանը դարձավ Էստոնիայից հետո նախկին Սովետական ​​Միության երկրորդ երկիրը, որը ճանաչում է արտասահմանում կնքված նույնասեռ ամուսնությունները:

2013 թ-ին Հայաստանի ոստիկանությունը առաջարկեց «ոչ ավանդական սեռական հարաբերություններ» և «ԼԳԲՏ քարոզչություն» իրականացնելը երիտասարդների շրջանում արգելող օրենք, որը նման էր ռուսական հակա-գեյ օրենքին: Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ օրինագիծն առաջարկել է հասարակության մեջ միասեռականության տարածման վախի պատճառով: Բացի այդ, ՀԿ-ները, այդ թվում`«Pink Armenia»-ն, պնդում էին, որ դա հանրության շրջանում տարբեր հասարակական-քաղաքական հարցերից շեղելու փորձ էր: Օրինագիծը ի վերջո չընդունվեց:

 

Սա տեղադրել եմ համառոտ, որ մյուս անգամ, երբ նախկին իշխանությունների մնացորդները 17+ կուսակցությունների և իրենց գումարի դիմաց սատարողների հետ միասին, երբ կփորձվեն անտեղի ցեխ շպրտել ներկայիս իշխանությունների վրա և մեղադրել վերոնշյալի մեջ՝ ապա թող հիշեն, որ բոլոր օրենքները իրենց օրոք է ընդունվել այնպես ինչպես 2010-ին ընդունած օրենքով Արցախի տարածքը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինները համարել են Ադրբեջան։ Կողմ քվեարկած ների անուններն էլ կան և հեչ դժվար չէ գտնելը։ Այնպես չէ, որ ներկայիս իշխանությունների ֆանատն եմ, բայց ես արդարության կողմնակից եմ։ ԵՒ այո, ներկա պահին ես երկրի ղեկը տեսնում եմ միայն ներկայիս վարչապետի ձեռքին։ Որքան էլ առասպելներ հորինվեն իրականությանը չհամապատասխանող՝ ես գտնելու եմ ամեն ինչի հակափաստարկը։ Իսկ կեղծիք տարածողների մայրիկներին հատուկ արցունքաբեր գազով եմ լացացնելու։ Իսկ ինչ վերաբերվում է, թե ներկայիս իշխանություններին ինչու՞ չեմ անդրադառնում հարցին, որը մի քանի օր է տանջում է մի քանի տասնյակ հրապարակ գնացողների և որոշ պիցցայանոցներում անվճար սնվողների, ապա ասեմ որ ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ։ Երկիրը ձեզանից դեռ պիտի մաքրվի։ Մնացածը ըստ իրավիճակի!!! 😉

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով