Երեկ իմ դեմ տեռոր եք արել։ Այս մասին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց ԲԴԽ թափուր պաշտոնի թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մի աղջիկ կար՝ բիզ-բիզ մազերով՝ քիչ էր մնում ավտոմատն հաներ՝ ինձ գնդակահարեր, երևի դա ավելի շահավետ կլիներ։ Քանի որ ես երեկ էդքան հանդուրժող, էդքան մանրակիկիտ դիմացել եմ ձեր՝ չորրորդ իշխանության տեռորիստական ակտին՝ հանդեպ ինձ, նաև երեկոյան Պետրոս Ղազարյանի պրպտումներին եմ պատասխանել մանրակրկիտ, խնդրում եմ, փիլիսոփայորեն վերաբերվեք ու ինձ բաց թողեք գնամ»,-ասաց նա։