«Երևան սիթի»-ում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ԶՈւ ներկայացուցիչներ. ՊՆ-ն պարզաբանում է – ԼՈՒՐԵՐ24.AM

«Երևան սիթի»-ում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ԶՈւ ներկայացուցիչներ. ՊՆ-ն պարզաբանում է

Երեկ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ու կից գրել էր. «Հենց հիմա Կոմիտասի Երևան սիթիում ՀՀ ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ առևտուր են անում: Սուպերմարկետի տարածքը խիստ վերահսկվում է՝ դրսից ու ներսից»:

 

ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակություն է ժամանել Հայաստան աշխատանքային այցով, բնականաբար Ռազմական ոստիկանության աշխատակիցները իրենց ուղեկցում են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով